ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

2027-ին դուք որտե՞ղ եք լինելու

2027-ին դուք որտե՞ղ եք լինելու
31.08.2024 | 15:13

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը լրագրողներին հայտարարել է, որ սահմանադրական հանրաքվեն, նոր պայմանավորվածության համաձայն, նախատեսվում է անցկացնել 2027թվականին։

Աշխարհն այնքան արագ է փոխվում, որ չգիտենք, թե 3 ամիս հետո ինչ էլ ինելու, ինչ մնաց, թե՝ 3 տարի հետո։ Երեք տարի հետո դուք որտե՞ղ, ի՞նչ կարգավիճակով եք լինելու, որ սահմանադրական հանրաքվե անցկացնեք։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 2509

Մեկնաբանություններ